Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսպես կոչված՝ «վոթցափյան պաշտոնանկությունների» թեմայի հետ կապված տարբեր մեկնաբանություններ, եզրակացություններ, նաև պատճառներ են նշվում մամուլում ու սոցցանցերում: Պաշտոնական «վարկածը» կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունն էր իրավապահ համակարգից ու նրա՝ «համբերության բաժակի լցվելը»: Իշխանական շրջանակներում, սակայն, հանրությանը մատուցված անորոշ պատճառներից տարբերվող փաստարկներ են շրջանառվում: Ըստ այդմ, բացի շոուից ու տաբեր շրջանակների կողմից նշվող այլ պատճառներից, կան նաև այլ գործոններ:
 
Ի մասնավորի, Փաշինյանի «համբերության բաժակը լցվել» էր ոչ թե այս կամ այն պաշտոնյայի աշխատանքի որակի (դա այս իշխանության պարագայում էական չէ) կամ իսկապես այդ համակարգերում վատ վիճակի (դա նույնիսկ չի էլ քննարկվում) պատճառով, այլ նրա, որ բոլոր ազատված պաշտոնյաների հետ կապված կան լուրջ խնդիրներ, որոնք կարող էին վնասել նույն Նիկոլ Փաշինյանի առանց այդ էլ շրիշակին հավասար վարկանիշին: Մասնավորաբար, կառավարության «կուլիսներում» խոսում են, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի ազատման հարցը դեռ ամիսներ առաջ է օրակարգում եղել:
 
Ըստ մեր աղբյուրի, ՔՊ «վերնախավից» Փաշինյանի սեղանին է դրվել մի թղթապանակ, որում ներկայացված են եղել տեղեկություններ Վահե Ղազարյանի կողմից վերջին տարիներին ձեռք բերված անշարժ գույքի և միջնորդ անձանց միջոցով ծավալած բիզնեսների մասին: Վարչապետին զեկուցվել է, մասնավորաբար, Ծաղկաձորում և Տավուշի մարզում նրա խոշոր մի քանի բիզնեսների մասին ևս: Մեր զրուցակցի խոսքերով, այն ժամանակ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Ղազարյանի հետ և ժամանակ տվել բացատրություններ ներկայացնելու: Խնդիրներ կան նաև այլ պաշտոնյաների հետ կապված: Ի մասնավորի, Գնել Սանոսյանը չի մարսել Բայանդուրի ճանապարհի թեման, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը «թուքումուր է կերել»: Ի դեպ, ասում են՝ նրա ու մյուս պաշտոնյաների հետ կապված ևս «թղթապանակներ» կան Փաշինյանի սեղանին:
 
Դժվար է ասել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այդ թղթապանակներին նաև իրավական ընթացք կտա, թե՞ կբավարարվի միայն պաշտոնանկությամբ: Չի բացառվում, որ նույնիսկ նոր պաշտոնների նշանակի, ճիշտ է՝ անհամեմատ ցածր «կալիբրի», բայց «մի ղեկավար, մի թեթև պաշտոն»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus