Խաղաղության պայմանագրի կնքման դեպքում ՀՀ-ն փոխադարձության հիման վրա կհրաժարվի Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից։
Հանրայինի եթերում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը․
«Եթե տեսնենք, որ ռեալ հասնում ենք խաղաղության և կնքում ենք պայմանագիր, կարծում եմ, որ կարելի գնալ նման գործարքի։
Դա նշանակում է, ոչ մենք իրենց նկատմամբ, ոչ էլ իրենք մեր նկատմամբ չպետք է ներկայացնեն հայցեր նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ և հրաժարվենք հայցերից՝ փոխադարձաբար։
Եթե հանկարծ ապագայում հայց ներկայացնելու առիթ լինի, ոչ մեզ, ոչ իրենց չի սահմանափակելու, որ դա անենք»,- նշել է Փաշինյանը։