Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը կանցլերի պաշտոնում կառաջադրի Շոլցին

Գերմանիայի ներկայիս կանցլեր Օլաֆ Շոլցը կդառնա Գերմանիայի Սոցիալ դեմոկրատական կուսակցության թեկնածուն կառավարության ղեկավարի պաշտոնում Բունդեսթագի արտահերթ ընտրություններում, որոնք նախատեսված են 2025 թվականի սկզբին։ Այս հայտարարությունն արել է կուսակցության նախագահ Լարս Կլինգբեյլը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 21-ին, Օլաֆ Շոլցի կուսակից, Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում։ Նրա հայտարարությունը հրապարակվել է X սոցիալական ցանցի Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության էջում։

Պիստորիուսը բացատրել է, որ կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը չառաջադրելու որոշումն միանշանակ կայացրել է ինքը։ Այս պաշտոնի համար պայքարում նա աջակցել է Շոլցին։

«Օլաֆ Շոլցը ուժեղ կանցլեր է, և նա ճիշտ թեկնածու է կանցլերի պաշտոնի համար»,- պարզաբանել է Գերմանիայի պաշտպանության նախարարը և հավելել, որ Շոլցը, իր կարծիքով, «կողմնակալ է բանականության և խոհեմության օգտին», ինչը հատկապես կարևոր է այժմյան ճգնաժամի ժամանակաշրջանում:

Նոյեմբերի 6-ին Շոլցը հայտարարել է Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահ, ֆինանսների նախարար Քրիստիան Լինդների պաշտոնանկության մասին։ Նոյեմբերի 7-ի գիշերն Ազատ դեմոկրատական կուսակցության գրեթե բոլոր նախարարները հայտարարել են, որ ինքնակամ հրաժարական են տալու։ Այսպիսով, փլուզվել է Գերմանիայում իշխող կոալիցիան, որը բաղկացած էր երեք քաղաքական ուժերից։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus