Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայում ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերները

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան-Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը և դրա շրջանակներում կազմակերպված քաղաքական կլոր սեղան քննարկումներին, մամուլի ասուլիսին և հարակից այլ միջոցառումներին: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից:

«Միջոցառման ընթացքում Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած տարածաշրջանային մարտահրավերներն ու դրանց հաղթահարման, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ հարևան երկրների հետ գործընթացներում Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա խորացմանը:

ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի միջև 2023թ. մարտին ստորագրված համագործակցության համաձայնագրի շրջանակում՝ նույն օրը Օվերն-Ռոն-Ալպերի շրջանային խորհրդի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի հինգ համայնքների` Մեղրիի, Քաջարանի, Սիսիանի, Տեղի, Տաթևի և Օվերն-Ռոն-Ալպ շրջանի հինգ քաղաքների՝ Բրոնի, Սեն Շամոնի, Մոնտելիմարի, Մորնանի, Պյուի ան Վըլեի միջև համագործակցության համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողություն:

Հաշվի առնելով Գորիս-Վիենն, Կապան-Սենտ Էթիեն քաղաքների ընթացիկ համագործակցությունը՝ քույրացման այս համաձայնագրերով Օվերն-Ռոն-Ալպ շրջանն այսուհետ համագործակցություն կիրականացնի Սյունիքի մարզի բոլոր յոթ համայնքների հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus