Պորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։
Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։
Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․
1. Պորտուգալիայի լիգա -վաստակել են՝ 4,158 մլրդ, ծախսել են՝ 1,765 մլրդ, տարբերություն՝ 2,393 մլրդ
2-3. Նիդեռլանդների լիգա - վաստակել են՝ 2,838 մլրդ, ծախսել են՝ 1,345 մլրդ, տարբերություն՝ 1,493 մլրդ
2-3. Բրազիլիայի լիգա - վաստակել են՝ 2,962 մլրդ, ծախսել են՝ 1,469 մլրդ, տարբերություն՝ 1,493 մլրդ
4. Անգլիայի Չեմպիոնշիփ - վաստակել են՝ 4,054 մլրդ, ծախսել են՝ 2,570 մլրդ, տարբերություն՝ 1,484 մլրդ
5. Արգենտինայի լիգա - վաստակել են՝ 2,119 մլրդ, ծախսել են՝ 828 մլն, տարբերություն՝ 1,291 մլրդ։