Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՌԴ-ն «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ զգուշացրել է ԱՄՆ-ին. Սպիտակ տունն իր հերթին նախազգուշացրել է Ուկրաինային

Ռուսաստանը նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի արձակումից կես ժամ առաջ Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով այդ մասին ավտոմատ կերպով տեղեկացրել է ԱՄՆ-ին, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ռուսական կողմն ամերիկացիներին «Օրեշնիկ»-ի գործարկման մասին նախազգուշացրել է Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական կապ է պահպանում Միացյալ Նահանգներում նմանատիպ համակարգի հետ: Նախազգուշացումն ուղարկվել է ավտոմատ ռեժիմով՝ մեկնարկից 30 րոպե առաջ», - ասել է Պեսկովը։ 

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նույն օրը Ռուսաստանը հարված է հասցրել «Օրեշնիկ» հրթիռով Դնեպրի ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրներից մեկին: Սա այս հրթիռի փորձարկումն էր մարտական պայմաններում։ Պուտինի խոսքով, հարձակումը պատասխանն էր այն բանին, որ ուկրաինական զինված ուժերը նոյեմբերի 19-ին և 21-ին կիրառել են արևմտյան արտադրության հեռահար զենքեր (ATACMS և Storm Shadow)՝ Բրյանսկի և Կուրսկի մարզերի ռազմական օբյեկտներին հարվածելու համար։

Հինգշաբթի Պենտագոնը հաստատել է, որ Ռուսաստանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է միջին հեռահարության նոր «Օրեշնիկ» հրթիռի արձակման պլանների մասին, ասել է գերատեսչության  խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը։

«Միացյալ Նահանգները նախապես ծանուցվել է արձակումից անմիջապես առաջ միջուկային ռիսկի նվազեցման ուղիներով», - լրագրողներին ասել է Սինգհը։

Մինչդեռ Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային և նրա մերձավոր դաշնակիցներին նախապես տեղեկացրել է Ռուսաստանի կողմից միջին հեռահարության հրթիռի առաջիկա արձակման մասին՝ դրան նախապատրաստվելու նպատակով. այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Վերջին օրերին մենք հայտել ենք Ուկրաինային և մեր ամենամոտ դաշնակիցներին ու գործընկերներին՝ նրանց նախապատրաստելու համար»,- ասել է նա լրագրողներին ճեպազրույցում՝ մեկնաբանելով միջին հեռահարության հրթիռային հարվածը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus