«Լադա Կալինա» դեղին ավտոմեքենան, որով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2010 թվականին երթևեկել է «Ամուր» մայրուղով, բացել է «Սիբիր» ավտոճանապարհի նոր հատվածի երթևեկությունը: Այս մասին, ria.ru-ի հայտնել է «Ռոսավտոդոր»-ի ղեկավար Ռոման Նովիկովը:
«Դեղին «Լադա Կալինան», որը բացել է Ուսոլ-Սիբիրսկի շրջանցմամբ երթևեկությունը, այն նույն մեքենան է, որը 2010 թվականին վարել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը Խաբարովսկից մինչև Չիտա երթևեկի ժամանակ»,- ասել է Նովիկովը: