Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին Imedi հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ նոյեմբերի 25-ին առաջին նիստը կայանալու է: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:
«Ընդդիմությունն արժանապատվություն չունի: Մենք հավաքվելու ենք, նիստ ենք անցկացնելու և ճանաչելու ենք իշխանությունը: Եթե ընդդիմությունը ցանկանում է, նոյեմբերի 26-ին կարող է գրավոր դիմել իր պատգամավորական լիազորությունները դադարեցնելու խնդրանքով»,- Պապուաշվիլին:
Նշենք, որ այսօր Վրաստանի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ պատրաստվում են բոյկոտել Վրաստանի խորհրդարանի առաջին նիստը: