Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստուհիները ստացել են նոր ավտոմեքենաներ։ Աղջիկներն ընտրել են իրենց տրամադրված հովանավորչական BMW մոդելները։
Գերմանական ավտոմեքենաների արտադրողն արդեն երրորդ տարին է, ինչ հովանավորում է ակումբը։ Համագործակցության շրջանակներում ակումբի տղամարդկանց և կանանց թիմերի խաղացողներն ու մարզիչները ընտրում են իրենց համար ավտոմեքենաներ։ Տղամարդիկ ավտոմեքենաները ստացել էին դեռևս սեպտեմբերին։
Ինչպես հայտնում է Marca-ն, ակումբի ներկայացուցիչներն ընտրություն են կատարել այս մոդելների միջև՝ iX2, iX, iX1, i4, i5, i7 և XM։