Ֆիլիպինների ամենախիտ բնակեցված Լուզոն կղզուն պատուհասած «Ման-իյ» 6-րդ թայֆունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի: Այս մասին գրում է ria.ru-ն՝ վկայակոչելով Inquirer թերթը:
Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի և 3 վիրավորի մասին: Նշվում է, որ վերջին երեք թայֆուններից գերազանցել է 3 միլիոնը, որոնցից ավելի քան 440 հազարը ստիպված է եղել լքել իրենց տները: Մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում Ֆիլիպիններում 6 թայֆուն է մոլեգնել:
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ տարածաշրջանի հարևան երկրները ՝ Սինգապուրը, Բրունեյը, Մալայզիան և Ինդոնեզիան, օգնություն են ցուցաբերում Ֆիլիպիններին: Մասնավորապես, Սինգապուրի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնություն են հասցրել տուժած շրջաններ։ ԱՄՆ-ը նաև ֆինանսական օգնություն է հատկացրել Ֆիլիպիններին ՝ 280 ֆիլիպինյան պեսո (5 միլիոն ԱՄՆ դոլար) ընդհանուր ծավալով: