Նոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի