Լոնդոնի «Արսենալի» և ֆրանսիական ֆուտբոլի լեգենդ Պատրիկ Վիեյրան գլխավորել է իտալական «Ջենոան», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Վիեյրային «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Ալբերտո Ջիլարդինոն, որը երեկ հեռացվել է աշխատանքից:
Ա Սերիայի 12 տուրերի արդյունքներով «Ջենոան» զբաղեցնում է 17-րդ տեղը՝ վաստակած 10 միավոր:
Հիշեցնենք՝ Վիեյրան նախկինում մարզել է «Ստրասբուրը», «Նյու Յորք Սիթին», «Քրիսթալ Փելասը» և «Նիսը», որտեղ լուրջ կոնֆլիկտ է ունեցել «Ջենոայի» ներկայիս հարձակվող Մարիո Բալոտելիի հետ։