Նորվեգիայի արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության գործով. խոսքը թագաժառանգ արքայադուստր Մետե Մարիտի ավագ որդու մասին է, հայտնում է BBC-ն։
27-ամյա Մարիուս Բորգ Հեյբին նոյեմբերի 18-ի երեկոյան բերման է ենթարկվել Օսլոյի տարածքում։ Երիտասարդն այժմ կալանքի տակ է։
Հեյբիին սկզբում մեղադրանք էր առաջադրվել բռնության, սպառնալիքների և գույքային վնաս պատճառելու համար: Այնուհետև նրան մեղադրանք է առաջադրվել մտերիմ հարաբերություններում դաժան վերաբերմունքի համար: Այժմ մեղադրանքն ընդլայնվել է մինչև բռնաբարություն։ Նրան սպառնում է տասը տարվա ազատազրկում, գրում է նորվեգական NRK հրատարակությունը։
Ըստ նախնական վարկածի՝ արքայազնը սեռական հարաբերությունների մեջ է մտել անգիտակից 20-ամյա աղջկա հետ։