Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը հավասարվեց լեգենդար Դիեգո Մարադոնային Արգենտինայի հավաքականում խփած գոլերի քանակով՝ 32։
Մարտինեսի գոլի շնորհիվ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը 1:0 հաշվով պարտության էր մատնել Պերուին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 12-րդ տուրի խաղում։
Արգենտինայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին է։
Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուները
Լիոնել Մեսի՝ 112 գոլ
Գաբրիել Բատիստուտա՝ 55
Սերխիո Ագուերո՝ 41
Էրնան Կրեսպո՝ 35
Դիեգո Մարադոնա՝ 32
Լաուտարո Մարտինես՝ 32
Անխել Դի Մարիա՝ 31
Գոնսալո Իգուաին՝ 31