Ռուսական ավտոարտադրող «ԱվտոՎԱԶ»-ի արտադրանքի գները կարող են աճել հաջորդ տարի: Դրան նպաստում են բարձր տոկոսադրույքը և դոլարի փոխարժեքը։ Այս մասին, ըստ ntv.ru-ի, լրագրողներին ասել է ընկերության նախագահ Մաքսիմ Սոկոլովը:
Ըստ «ԱվտոՎԱԶ»-ի գնահատականների՝ այս տարի մարդատար ավտոմեքենաների թիվը ներքին շուկայում կհասնի 1,7 միլիոն միավորի, իսկ հաջորդ տարի՝ 1,3-1,4 միլիոնի:
Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ ընկերությունը մտադիր չԷ կրճատել իր ծրագրերը. 2025 թվականին արտադրողը ցանկանում է թողարկել 500 հազար ավտոմեքենա, գործարկել նոր նախագծեր և դուրս գալ իրանական շուկա: