Նոյեմբերի 20-24-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցելու։
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ զինված ուժերի ֆիզիկական պատրաստության և սպորտի ծառայության պետ, գնդապետ Արման Դավթյանը։
«Ռազմական սպորտի միջազգային խորհրդի միջոցառումների հրավերներն ուղարկվում են ոչ թե կազմակերպիչ երկրի կողմից, այլ Խորհրդի կողմից և չի կարող որևէ երկրի հրավեր չուղարկվել։ Ադրբեջանի հավաքականը հայտ չի ներկայացրել և չի ժամանել Հայաստան»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ առաջնությունը մասնակցելու նպատակով Հայաստան կժամանի 24 երկրի պատվիրակություն։