Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի 4-րդ խմբում կայացան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։
Խմբի միանձնյա առաջատար Իսպանիան տանը 3։2 հաշվով հաղթանակի հասավ Շվեյցարիայի հավաքականի նկատմամբ։
«Ֆուրիա Ռոխայի» կազմում գոլերով աչքի ընկան Յերեմի Պինոն, Բրայան Խիլը և Բրայան Սարագոսան։ Շվեյցարացիներից պատասխանեցին Ժոել Մոնտեյրոն և Անդի Զեքիրին։
Զուգահեռաբար ընթացող խաղում Սերբիան ու Դանիան չպարզեցին հաղթողին՝ գրանցվեց գոլազուրկ ոչ ոքի (0:0):
Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան և խմբում 2-րդ տեղը զբաղեցրած Դանիան վաստակեցին փլեյ-օֆֆի ուղեգիր։ Սերբիան փլեյ-օֆֆի ուղեգրի համար կպայքարի B լիգայի թիմերից մեկի հետ, իսկ Շվեյցարիան հաջորդ խաղարկությունում հանդես կգա B լիգայում։
Ազգերի լիգայի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում կայացավ նաև Առաջին խմբի Խորվաթիա-Պորտուգալիա և Լեհաստան-Շոտլանդիա հանդիպումները։
Խորվաթները և պորտուգալացիները չպարզեցին հաղթողին՝ 1-1: Շոտլանդացիները 2-1 հաշվով հաղթեցին լեհերին։
Պորտուգալիայի հավաքականը 33-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը։ Հանդիպման 65-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Գվարդիոլը։
Շոտլանդիային հավաքականը բացեց հանդիպման հաշիվն արդեն երրորդ րոպեին․ աչքի ընկավ Մաքգինը։ Հանդիպման 59-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Պիատկովսկին։ Հանդիպման վերջին րոպեներին հյուրերին հաղթանակ պարգևեց Ռոբերտսոնը։