Добавить новость

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже дорогостоящих товаров из гипермаркета

Авиашоу, множество концертов и кинофестиваль: какие события удивили кировчан в уходящем году?

Минтранс Подмосковья оказал около 400 тысяч онлайн-услуг за год

Производство мыла и косметики в Москве выросло более чем на 13%

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով

Դատարանը որոշեց Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Ռոբերտ Քոչարյանին բերման ենթարկել՝ մյուս նիստին նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:

Այսօր Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը և Յուրի Խաչատուրովը չեն ներկայացել հակակոռուպցիոն քրեական դատարան:

Պաշտպանների խոսքով` պատճառն այն է, որ նրանք պարզաբանում չեն ստացել, թե ինչ հոդվածով են մեղադրվում։

Փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ ստացել է ծանուցագիր, որտեղ որևէ տեղ հիշատակված չի եղել «մեղադրյալ Ռոբերտ Քոչարյան» բառակապակցությունը։ Նա հիշեցրեց, որ նախորդ նիստին դատարանն է անգամ արձանագրել է, որ Ռոբերտ Քոչարյանին դիմելիս չի օգտագործում «մեղադրյալ» եզրույթը։

Նրա ու մյուս փաստաբանների պնդմամբ` Քոչարյանն ու Օհանյանը չեն կարող ունենալ մեղադրյալի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը,  գործը կրկին քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ «սահմանադրական կարգի տապալման» գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ 300․1 հոդվածը հակասահմանադրական է։ Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը՝ չնայած դատախազության պնդումներին, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը կարող է վերաորակվել։ Դատավոր Աննա Դանիբեկյանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց, սակայն վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց կարճման որոշումը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան:

Ըստ Վճռաբեկի՝ ՍԴ ներկայացրած դիմումի՝ մեղադրողի կողմից անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու բացարձակ պահանջն այն պարագայում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին, հանգեցնում է տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման։ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսին որոշմամբ արձանագրեց, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Այս որոշումցի հետո արդեն, Վճռաբեկ դատարանը լուծել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված բողոքի ընթացքը և որոշել բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատական ակտը և գործն ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ Հատկանշական է այն հանգամանքը, որ Արմեն Գևորգյանին վերագրվող մեկ այլ արարքի՝ կաշառք ստանալու գործի քննությունը դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցնելուց՝ հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 11-ը նոր դատավորի չէր մակագրվում: Սեպտեմբերի 11-ին այն մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Պոտրոսյանին: Չի բացառվում, որ Գևորգյանի վերաբերյալ կաշառքի գործը ևս միացվի Քոչարյանի և մյուսների գործին։

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

«Ливио»: качественная мебель с душой

Производство мыла и косметики в Москве выросло более чем на 13%

Инвесторы получили 200 гектаров земли по льготной программе в Подмосковье за год

Парковка появилась на месте коммерческой автостоянки в районе Ново-Переделкино

Музыкальные новости

Илья Авербух готовит новое ледовое шоу «Мама» к Новому году

В Башкортостане начальник академии Росгвардии генерал-майор Андрей Кийко провел профориентационное занятие с учащимися кадетского корпуса

Седокова не приехала на похороны экс-мужа Тиммы в Ригу

Певец Шарлота* получил срок и отправится в колонию

Новости России

Минтранс Подмосковья оказал около 400 тысяч онлайн-услуг за год

Никаких елок и телевизора: как Блиновская будет праздновать Новый год в СИЗО

Сыктывкарец заковал в наручники Леонида Якубовича

Сергей Собянин открыл полноценное движение по Троицкой линии метро

Экология в России и мире

СЛД «Сольвычегодск» прошло ресертификацию системы менеджмента качества (СМК)

Есть и не бояться: гастроэнтеролог Садыков назвал блюда, которые можно всем на новогоднем столе

Что такое паводок, причины возникновения и чем он опасен

Чувашский художник из Петербурга

Спорт в России и мире

Стефанос Циципас: «В новом году жду чего-то свежего, нового. В прошлом было много взлетов и падений в плане эмоций»

Тарпищев: в 2025 году Мирра Андреева может войти в первую десятку WTA

Путинцева о том, как с травмой колена победила Швентек на «Уимблдоне»: «Думала: блин, пусть после этого матча вообще больше ничего не сыграю, но ее я сегодня обыграю»

ATP опубликовала окончательный рейтинг теннисистов по призовым, заработанным в 2024 году

Moscow.media

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Пришла зима...

Выгодные Новогодние праздники с BelkaCar

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Отделение СФР по Москве и Московской области оплатило свыше 243 тысяч дополнительных выходных дней по уходу за детьми с инвалидностью











Топ новостей на этот час

Rss.plus






Сергей Собянин открыл полноценное движение по Троицкой линии метро

Финалисты «Большой сцены» выступили на сцене Кремля

Полицейский Дед Мороз обратился к воронежцам

В САО Москвы в 2024 году построили 15 новых объектов на 150 тыс. кв. м