ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց չեն ունեցել, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հեռախոսարույցի մասին տեղեկությունները բացարձակ սուտ համարելով։ Սյս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»
«Սա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Սա ուղղակի սուտ տեղեկություն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ The Washington Post-ը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած աղբյուրները, գրել էր, որ ԱՄՆ նորընտիր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ: