Добавить новость

Саперы проверят найденный предмет на парковке в Марьиной роще Москвы

Образ с ноткой истории: руководитель Центра развития городской среды поделился, каким может стать Великий Новгород

Более 25 судов патрулируют столичные реки для предотвращения происшествий

Лихачев заявил о большом вкладе советских ученых в суверенитет и безопасность РФ

World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արդեն կարելի է խոսել այն մասին, որ ներառական կրթությունը ձախողվել է, ու «Ռեսուրս-դասարան» ծրագիրը հետքայլ է. Ատոմ Մխիթարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը

– Պարո՛ն Մխիթարյան, ի՞նչ արդյունավետություն կարող է ապահովել ԿԳՄՍ նախարարության և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Ռեսուրս-դասարան» փորձարարական ծրագիրը, ու ի՞նչ է այն ներկայացնում։

– Այս նոր նախաձեռնությունը վերաբերում է այն երեխաներին, որոնք ունեն որոշակի դժվարություններ՝ հաշմանդամություն կամ այլ խնդիրներ, որոնց հասարակությունը կոչում է ներառական երեխաներ: Այս միջազգային դրամաշնորհային ծրագրով նախատեսվում է երեխաներին ուղղակի առանձնացնել ու նրանց հետ աշխատել, մինչև նրանք կհասնեն ինչ-որ մակարդակի, որ կարողանան ընդհանուր դասարանում գտնվել և մասնակցել դասերին, ինչպես մյուս երեխաները։ 

Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ․ մենք, ըստ էության, սրանով հետքայլ ենք գրանցում մեր նախատեսած ռազմավարությունից, որ դասարաններում պետք է ունենանք բոլոր երեխաների հավասար մասնակցություն՝ անկախ նրանից, այդ երեխաները կարո՞ղ են մյուսների հետ դաս անել, ընկալել, պահվածքը նորմալ է, թե՞ չէ։ 

Այս ամենի համար մեծ գումարներ են ծախսվել, ուսուցիչներ են պատրաստվել, հատուկ աշխատողներ են ներգրավվել, հոգեբաններ կան, ծնողներն են մասնակցում այդ ամբողջ գործընթացին, որպեսզի երեխաները իրենց հասակակիցների հետ գնան դպրոց։ Սա էր նաև պատճառը, որ վերացվեց նույն դասարանում թողնելու հնարավորությունը։ 

Այնպես չէ, որ այս նոր նախաձեռնությունը վատ բան է, բայց ես կառաջարկեի չառանձնացնել այդ երեխաներին, քանի որ նրանք ինչ-որ չափով արդեն ներգրավված էին այդ դասարաններում, այլ լրացուցիչ ծրագիր իրականացնել երեխաների հետ, որպեսզի կարողանան լրացուցիչ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերել ծնողների, ուսուցիչների օգնությամբ, բայց ոչ թե առանձին, որովհետև դա որոշակի բարդություններ կառաջացնի այդ երեխաների համար։ 

Ստացվում է, որ այդ երեխաներին հիմա էլ մեկուսացնում են, բայց մենք հենց դրանից եկանք ներկա վիճակին, երբ այս երեխաներին տեղավորում էին հատուկ դպրոցներում։ Այդ դպրոցներն ավելի ընդունելի էին, քան այս վիճակը, երբ այդ երեխաներն արդեն եկել են, ինչ-որ ձևով ինտեգրվել իրենց հասակակիցներին, ու հիմա նրանց նորից առանձնացնում են: Սա ավելի վատ ու հոգեբանական մեծ հարված կլինի այդ երեխաներին, նրանց ծնողներին ու նաև մյուս երեխաներին, որոնք ևս ինչ-որ չափով ընտելացել էին այդ երեխաների հետ դաս անելուն։ 

– Այս նորամուծությունը մեզ իրավունք տալի՞ս է փաստել, որ ներառական կրթությունը ձախողվեց։

– Այո՛, արդեն կարելի է դրա մասին խոսել, որովհետև մասնագետները, բազմաթիվ մանկավարժներ, որոնք նախկինում ասում էին, որ դա չի կարելի, որովհետև դա ազդում է ընդհանուր կրթության որակի վրա, ազդում է այն միջավայրի վրա, որտեղ երեխան սովորում է, իսկ եթե սովորող երեխայի միջավայրը չի նպաստում լավ կրթություն ստանալուն, ապա դա ավելի շատ ազդում է ամբողջ միջավայրի վրա՝ և՛ երեխայի, և՛ ուսուցչի։ Բազմաթիվ ուսուցիչներ բողոքում են հենց նրանից, որ ստիպված են շատ ժամանակ ծախսել ներառական երեխաների վրա՝ ի հաշիվ մյուս երեխաների։ Սա ցույց է տալիս, որ, այո՛, դա չի աշխատել, ու հիմա ինչ-որ նոր բան են մտածել, որն ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։

– Պարո՛ն Մխիթարյան, իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի հետ գնան նորից հատուկ դպրոցների ծրագրին։

– Չեմ կարող ասել, բայց այս փորձարկումները չպետք է տեղ գտնեն մեր կրթության համակարգում, ամեն անգամ մենք ասում ենք այս մասին, նորից նույն բանն անում են։ Արդյոք իրենք գնահատե՞լ են կարիքները, հետևանքների մասին մտածե՞լ են, թե՞ չէ, ո՞ր դպրոցներում են դա իրականացնելու, արդյոք այդ ծրագիրը հասանելի՞ է լինելու բոլոր դպրոցներին, թե՞ հիմա էլ ծնողները պետք է երեխաներին տանեն այն դպրոցներ, որտեղ լինելու են այդ դասարանները։ 

– Դասացուցակը լինելու է նո՞ւյնը, ինչ հանրակրթական մյուս հաստատություններում, թե՞ տարբերվելու է։ 

– Չէ՛, տարբերվելու է, ու այդ երեխաների կարիքները հաշվի առնելով, գնահատելով պետք է առաջ շարժվեն, այսինքն՝ այն, ինչ արդեն նախատեսված է։ Երեխայի գնահատականն էլ պետք է արվի հետևյալ կերպ, թե նա կոնկրետ իր մեկ ամիս առաջվա իմացածին ինչ է ավելացրել, դա պետք է գնահատվի, այլ ոչ թե ուրիշ երեխաների հետ համեմատելով։ 

Այս ամբողջը հիմա մտածում են առանձնացված անել, ինչը շատ վատ հոգեբանական վիճակի մեջ է դնելու և՛ երեխային, և՛ ծնողին։ Ստացվում է, որ սա ավելի շատ խնդրահարույց ծրագիր է լինելու, քան արդյունավետ, որովհետև դրա տակ ոչ մի հետազոտություն չկա դրված, որտեղի՞ փորձն են նայել, որ հիմա էլ այդպիսի բան են մտածել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Արդեն կարելի է խոսել այն մասին, որ ներառական կրթությունը ձախողվել է, ու «Ռեսուրս-դասարան» ծրագիրը հետքայլ է. Ատոմ Մխիթարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

ЦБ аннулировал лицензию АО «НС Банк»

В Красноярске продавцы шуб придумали схему обмана пенсионеров

Дом Карамзина в Нижнем Новгороде стал лауреатом премии «Наследие дороже»

Путин в МГУ процитировал строки, написанные в Крымскую войну

Музыкальные новости

Бизнес-лайт попал в тренды: как нестандартные форматы жилья отвечают на вызовы рынка

В Подмосковье сотрудники спецподразделений Росгвардии, выполнявшие служебный долг на Северном Кавказе, вернулись из очередной командировки

«Спартак» и «Краснодар» обязаны ответить «Зениту»

Актер Александр Збруев попал в больницу

Новости России

Трамп снова обвинил Россию в «краже» проекта мощных ракет

Образ с ноткой истории: руководитель Центра развития городской среды поделился, каким может стать Великий Новгород

Саперы проверят найденный предмет на парковке в Марьиной роще Москвы

Путин прибыл в МГУ на заседание попечительского совета вуза

Экология в России и мире

Мексиканские приключения Александра Петрова и Барбары де Рехиль – состоялась премьера комедии «Василий»

«День студента: интервью с младшим сотрудником филиала "Забайкальский" компании «ЛокоТех-Сервис»

В городском округе Домодедово проведена агитационно-разъяснительная работа с населением о сохранности имущества.

«ТОП 15 LIKE FM» – смотри, что нравится на МУЗ-ТВ

Спорт в России и мире

Янчук назвал фаворита Открытого чемпионата Австралии по теннису

Соболенко — третий год подряд в финале в Австралии. Арина подобралась к величию Граф и Селеш

Алькарас: Уезжаю из Австралии с гордо поднятой головой

Российские теннисистки Андреева и Шнайдер вышли в полуфинал чемпионата Австралии

Moscow.media

Доставка в маркетплейсы: «Байкал Сервис» подвел итоги 2024 года

В городском округе Домодедово проведена агитационно-разъяснительная работа с населением о сохранности имущества.

Беспроводной сканер штрих-кодов SAOTRON P05i промышленного класса

«ТОП 15 LIKE FM» – смотри, что нравится на МУЗ-ТВ











Топ новостей на этот час

Rss.plus






В Петербурге аренда на комнаты увеличилась на 21,1%

Более 25 судов патрулируют столичные реки для предотвращения происшествий

ЦБ аннулировал лицензию АО «НС Банк»

Саперы проверят найденный предмет на парковке в Марьиной роще Москвы