Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վեհափառը վերապատրաստման դասընթացների մասնակցող քահանաների հետ հանդիպմանը կարևորել է խնդիրների հաղթահարմանն ուղղված ընդհանուր մոտեցումների ձևավորումը

Նոյեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց վերապատրաստման դասընթացներին մասնակցող Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած քահանաներին։

Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունը փոխանցելով հոգևորականներին, ընդգծեց Մայր Աթոռում կազմակերպվող վերապատրաստման դասընթացների կարևորությունն իրենց հոգևոր սպասավորության առավել արդյունավորման գործում։

Նորին Սրբությունը նկատեց, որ աշխարհասփյուռ հայոց թեմերում ծառայող հոգևորականների համախմբումը Մայր Աթոռում լավագույն առիթ է վերապատրաստման ծրագրի շրջանակներում ամբարած գիտելիքներով և հովվական կյանքի փորձառությամբ առակա մարտահրավերների, հովվական կյանքին առնչվող  ու հավատացյալներին հուզող տարբեր հարցերի շուրջ համատեղ քննարկումներ կազմակերպելու և դրանց հաղթահարմանն ուղղված ընդհանուր մոտեցումներ ձևավորելու:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը բերեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին ծրագրի իրականացման գործում ցուցաբերած հետևողականության համար:

Վերջում Վեհափառ Հայրապետը քահանաներին մաղթեց ուժ, կորով ու Երկնավորի առաջնորդությունն իրենց հոգևոր առաքելության մեջ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus