Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Փողերի լվացման դեմ պայքարի առանձնահատկությունները Հայաստանում. Գլխավոր դատախազը Մալթայում ներկայացրել է ՀՀ փորձը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից:

Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Շվեյցարայից, Մալթայից, Ղազախստանի Հանրապետությունից և այլն: 

Համաժողովի շրջանակում 2024 թվականի նոյեմբերի 8-ին Աննա Վարդապետյանը հանդես է եկել «Փողերի լվացման հանցակազմի որակման փոփոխությունը Հայաստանում Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի զարգացման համատեքստում» խորագրով ելույթով:

ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով Հայաստանում ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման քննությանը, ընդգծել է որ ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի՝ 2021 թվականի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանը փողերի լվացման դեմ պայքարելու համար ունի և՛ իրավական, և՛ ինստիտուցիոնալ բավարար հենք։ Հայաստանի կայուն զարգացման, իրավական անվտանգության ապահովման, երկրում օրենքի գերակայության և արդարության հաստատման համատեքստում Աննա Վարդապետյանը վերահաստատել է Հայաստանի կամքն ու հանձնառությունը՝ ուղղված ֆինանսական հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման հանցագործությունների նկատմամբ արդյունավետ քննություն իրականացնելուն, ընդգծել կոռուպցիոն երևույթների նկատմամբ զրո հանդուրժողականություն ձևավորելուն միտված հետևողական քայլերը, ինչպես նաև թվարկել այն ինստիտուցիոնալ աշխատանքը, որը կատարվում է փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ընթացքում:

Հանրապետության գլխավոր դատախազն անդրադարձել է նաև փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթների քննության ոլորտում առկա մարտահրավերներին՝ նշելով տարբեր երկրների իրավապահ մարմինների կողմից միասնական մոտեցման բացակայությունը, քննության ներպետական և օտարերկրյա պրակտիկայի անհամապատասխանությունը և այլն: Մարտահրավերների լուծման համատեքստում Աննա Վարդապետյանն ընդգծել է Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային իրավական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ իրականացվող քայլերը, մասնավորապես, 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի համագործակցության մասին համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի 23-ին ստորագրվել է աշխատանքային պայմանավորվածությունը: ՀՀ գլխավոր դատախազի խոսքով՝ դեկտեմբերից ուժի մեջ մտնող Համաձայնագիրը Հայաստանի համար հնարավորություն է նախատեսում Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ, որը հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:

Աննա Վարդապետյանը կարևորել է Հայաստանի Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի շրջադարձային որոշումը, որն էական դեր է խաղացել փողերի լվացման գործերի քննության և քրեական հետապնդման գործում: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել  Դատախազների միջազգային ասոցիացիային և Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազին համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել այն համոզմունքը, որ փոխադարձ արդյունավետ և ակտիվ համագործակցությունն է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարում հաջողության հասնելու նախապայմանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus