Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակեր» լինել, պետք է «ամենակեր» դառնա. Մակրոն

Եվրոպան այլևս չի կարող աշխարհի «բուսակերը» լինել և փոխարենը պետք է «ամենակեր» դառնա. այս մասին, Politico-ի փոխանցմամբ, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բուդապեշտում եվրոպական քաղաքական համայնքի հավաքի ժամանակ։ 

Աղբյուրը նկատում է, որ Ֆրանսիայի նախագահի մեկնաբանությունները հնչել են մեկ օր անց այն բանից հետո, երբ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, ինչը մտավախություն է առաջացրել, որ ԱՄՆ նորընտիր նախագահը կարող է նվազեցնել Վաշինգտոնի ֆինանսական մասնակցությունը ՆԱՏՕ-ում՝ ստիպելով եվրոպական երկրներին մեծացնել պաշտպանական ծախսերը:

Մակրոնը հայտնի է որպես Եվրոպայի ամենաակտիվ ջատագովն առ այն, որ դաշինքն ամեն ինչում՝ պաշտպանությունից մինչև առաջադեմ տեխնոլոգիաներ ավելի անկախ դառնա մրցակիցներից՝ Չինաստանից և Միացյալ Նահանգներից: 

«Ինձ համար պարզ է. աշխարհը կազմված է բուսակերներից և մսակերներից։ Եթե մենք որոշենք մնալ բուսակեր, ապա մսակերները կհաղթեն, և մենք նրանց համար շուկա կդառնանք: Կարծում եմ, որ մենք պետք է ընտրենք ամենակեր դառնալը: Չեմ ուզում ագրեսիվ դառնալ, պարզապես ուզում եմ՝ իմանանք՝ ինչպես պաշտպանվել»,- ասել է նա եվրոպացի առաջնորդներին Բուդապեշտում կայացած հավաքի ժամանակ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus