Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առաջին հինգ րոպեների ընթացքում գոլ ընդունելու դեպքում այլ խաղ կընթանար. «Չելսիի» գլխավոր մարզիչ

Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 3-րդ տուրում Երևանի «Նոան» «Սթեմֆորդ Բրիջում» մրցել է Լոնդոնի «Չելսիի» հետ և պարտվել գերջախջախիչ հաշվով՝ 0։8։

Խաղից հետո «ազնվականների» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է հանդիպման արդյունքի մասին։

«Ինձ դուր եկավ հանդիպման հաշիվը, հավանեցի ֆուտբոլիստների ցանկությունը, ինչպես նաև մթնոլորտը տրիբունաներում։ Սա հաղթանակ էր, որը դրական էմոցիաներ կպարգևի մեզ «Արսենալի» հետ խաղից առաջ։

Հանդիպման հաշիվը խաղին համապատասխան էր։ Սա մրցաշար է, որտեղ կարող ես հանդիպել տարբեր մրցակիցների հետ, որոնք այլ մակարդակի են։ Սա տոն էր բոլորի համար, քանի որ միշտ չէ, որ թիմերը խաղում են միջազգային հանդիպումներում։

Նախևառաջ, պետք է հիշենք, որ առաջին հինգ րոպեների ընթացքում սխալի պատճառով կարող էինք գոլ բաց թողնել։ Դրանից պետք է դաս քաղել, քանի որ գոլ բաց թողնելուց հետո կարող էր այլ խաղ ընթանալ։

Պետք է միշտ բարձ լինել, չգցել տեմպը։ Ըստ իս՝ մրցակցին հարգելը նրան չթերագնահատելու մեջ է։

Դժվար հանդիպում էր, քանի որ բոլորը սպասում էին մեր հաղթանակին։ Նմանատիպ հանդիպումներին պետք է մոտենալ շատ լուրջ և պրոֆեսիոնալ, կարևորն այն է, որ ֆուտբոլիստները ցույց տվեցին, թե որքան լուրջ են նրանք։

Տպավորված եմ, քանի որ յուրաքանչյուր խաղում փորձում ենք խաղադաշտ դուրս բերել տարբեր կազմեր։ Լավ ֆուտբոլիստներ ունենք, որոնք պետք է խաղաժամանակ ստանան։ Ինչ-որ մեկը խաղում է Պրեմիեր լիգայում, ինչ-որ մեկը՝ Կոնֆերենցիաների լիգայում։

Մենք շատ ճիշտ ճանապարհին ենք, պետք է շարունակենք նույն ոգով»,- ասել է մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus