Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Արշակ Սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին` իբրև հոգևոր խոստովանահայր

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի  քրեական վարույթի քննությունը:

Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալ իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

«Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ սրբազանի հետ»,- բարձրաձայնեց Աշոտյանը։

Դատախազը, սակայն, հայտարարեց, որ սա կարող է շարունակական բնույթ կրել և ամեն անգամ միջնորդություն ներկայացնեն ինչ-որ մեկի հետ հանդիպելու համար։

«ՀՀ Սահմանադրությունը, որը ոչ ոք դեռ չի փոխել, ասում է, որ մտքի, խղճի և կրոնի ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության, կամ այլոց իրավունքների պահպանման նպատակով։ Ինձ հիմնավորեք, թե իմ հոգևոր հոր հետ հանդիպումն ինչպե՞ս կարող է խանգարել պետական անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլոց իրավունքների կատարմանը։ Զավեշտ է, որ առաջին քրիստոնյա երկրի դատարանում նման հարց ենք քննարկում, բայց երևի նախադեպ չի եղել։ Աշխարհը շուռ չի գա, որ մերժեք, բայց, վստահաբար, քրիստոնեական ընկալմանը Հայաստանում ևս մեկ հանրային հարված կհասցվի»,-ասաց Աշոտյանը։

Դատարանը բավարարեց միջնորդությունը և Արշակ սրբազանը կայցելի Արմեն Աշոտյանին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus