Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև համագործակցության համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի  23-ին Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն:

Հիշեցնենք, որ Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Հայաստանից Եվրաջասթ գործուղել համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաձայնագրի կիրարկման ուղղությամբ ընթացող աշխատանքները և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Եվրաջասթ կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ է ունեցել նաև Եվրաջասթում Իտալիայի և Հունաստանի ներկայացուցիչների հետ:

The post ՀՀ գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահի հետ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus