Ռուսական հարվածի հետևանքով Զապորոժիեում զոհերի թիվը հասել է 7-ի
Ռուսական ուժերը հարվածել են Զապորոժիեին նոյեմբերի 5-ի գիշերը։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ հարվածը հասցվել է ենթակառուցվածքային օբյեկտին, սակայն Ֆյոդորովը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ օբյեկտի։
Տարածքում բռնկված հրդեհը մարվել է։
«Ավերածությունների մասշտաբները պարզվում են»,- հայտնել է նա։ Զապորոժիեի մարզային դատախազությունը նախաքննություն է սկսել պատերազմի օրենքների և սովորույթների խախտման և միտումնավոր սպանության մեղադրանքով։