Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ֆրանսիայի և Հայաստանի համայնքները հնարավորություն ունեն արդյունավետորեն փոխանակելու լավագույն փորձը․ Վահագն Խաչատուրյանը՝ Ալֆորվիլի քաղաքապետին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ալֆորվիլը Ֆրանսիայի առավել հայաշատ քաղաքներից մեկն է, որն ակտիվորեն հանդես է գալիս Հայաստանի և հայկական օրակարգային հարցերի պաշտպանությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցության և քույր քաղաքների ձևաչափով գործակցության հնարավորությունները, որոնք նպաստում են համայնքային մակարդակում կապերի ամրապնդմանը և զարգացմանը։

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է նման համագործակցությունը՝ նշելով, որ Ֆրանսիայի և Հայաստանի համայնքները հնարավորություն ունեն արդյունավետորեն փոխանակելու լավագույն փորձը և համատեղ նախագծեր իրականացնել սոցիալ-տնտեսական, կրթական և մշակութային ոլորտներում։

Լյուկ Կարվունասն իր հերթին ընդգծել է, որ Ալֆորվիլ քաղաքը պատրաստ է սերտորեն համագործակցել հայկական համայնքների հետ՝ աջակցելով ինչպես ապակենտրոնացված գործընկերությանը, այնպես էլ քույր քաղաքների ձևաչափում նոր նախաձեռնությունների զարգացմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ֆրանսիական կողմից տարիներ շարունակ ցուցաբերվող քաղաքական և մարդասիրական օգնությանը, որի համար նախագահը շնորհակալություն է հայտնել ընդգծելով, որ Հայաստանի համար կարևոր է միջազգային գործընկերների մասնակցությունը նման խնդիրների լուծման գործում։

Կողմերն ընդգծել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի միջև խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, որը նպաստում է երկկողմ կապերի խորացմանը և միջազգային հարթակներում երկու երկրների արդյունավետ համագործակցությանը։

The post Ֆրանսիայի և Հայաստանի համայնքները հնարավորություն ունեն արդյունավետորեն փոխանակելու լավագույն փորձը․ Վահագն Խաչատուրյանը՝ Ալֆորվիլի քաղաքապետին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus