Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վեհափառն Ալֆորվիլի քաղաքային իշխանության հետ հանդիպմանը կարևորել է հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային իշխանության և Ալֆորվիլի Սուրբ Պողոս Սուրբ Պետրոս եկեղեցու ծխական խորհրդի անդամներին՝ ուղեկցությամբ Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից"

Հանդիպմանը ներկա էր Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Գրիգոր Սրբազանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեց հյուրերին՝ տեղեկացնելով, որ վերջիններս Հայաստան են ժամանել Ալֆորվիլ և Օշական քույր քաղաքների համագործակցության շրջանակներում, ինչպես նաև իր եպիսկոպոսական ձեռնադրությանը մասնակցելու համար։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նկատեց, որ պատվիրակության այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ևս մեկ վկայություն է հայ-ֆրանսիական բարեկամության, որում իր ներդրումն ունի նաև ֆրանսահայ համայնքը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ ընդգծեց թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին պատվիրակության մասնակցությունը։

Իր խոսքում Հայոց Հայրապետը նշեց նաև, որ առանձնակի գոհունակություն  է տեսնել Ալֆորվիլի քաղաքային իշխանության և հայ համայքնի սերտ գործակցությունը, ինչպես և հայ-ֆրանսիական բարեկամական կապերի զարգացումը՝ տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով:

Նորին Սրբությունը, անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված ծանր կացությանը, իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման, Արդբեջանում պահվող գերիների ազատ արձակման, արցախահայերի իրավունքների պաշտպանության գործում ցուցաբերվող աջակցության և զորակցության համար:

Իր հերթին Ալֆորվիլի քաղաքապետ Լուկ Կարվոնասը, շնորահալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրեց Հայոց Հովվապետին, որ անհրաժեշտ ջանքերը կգործադրվեն հայ-ֆրանսիական կապերի առավել սերտացման ու խորացման ուղղությամբ։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus