Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ինեկոբանկի ղեկավարությունն իրեն թույլ է տվել մտնել քաղաքականության մեջ և բանկը վերածել գործիքի. Վահագն Չախալյան

Նիկոլի քաղաքական ճնշումների գործիքներից է նաև ընդդիմախոսների հաշիվների կալանավորումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:
 
«Այս գործին խառնել են Inecobank CJSC-ին։ Ճիշտն ասած, երբ բացահայտեցի խնդիրը, չուզեցի միանգամից բարձրաձայնել, թույլ տալով հնարավոր թյուրիմացություն տարբերակը, մտածում էի՝ դժվար Ինեկոն քաղաքականության մեջ քիթը խոթի։ Չնայած այն հանգամանքին, որ ստեղծված իրավիճակում կոնկրետ վնասներ էի կրում, ամեն դեպքում, գնացի խնդիրը որպես թյուրիմացության վերացում լուծման ճանապարհով։
 
Երեկ վերջապես ստացա դիմումիս այդքան երկար սպասված պատասխանը, դիմումիս մերժումը և մերժման «պատճառը» հերթական կեղծիքի վրա հղում անելը, իմ մոտ եղած հիմնավոր կասկածները վերածեցին համոզման՝ Inecobank-ը դարձել է՝ Արցախը հանձնած, այլասերվածությունը և թմրամոլությունը երիտասարդության շրջանում տարածող իշխանությունների ձեռքին գործիք։
 
Այսօր արդեն հստակ կարող եմ ասել, որ Inecobank CJSC-ը չարաշահել է իր դիրքերը և կեղծ տեղեկություններ է փոխանցել ARCA համակարգին, Inecobank-ի կեղծ տեղեկության հիման վրա ARCA համակարգն ինձ դասակարգել է, որի հետևանքով ես կրել ու կրում եմ դժվարություններ և վնասներ։
 
Inecobank-ի Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը, խորհրդի անդամներ Կարեն Սաֆարյանը, Աշոտ Ավետիսյանը, Արեն Նալթակյանը և «անկախ» անդամ Դմիտրո Տոլստիկը չեն կարողանալու ստվերում մնալով բանկը դարձնել ճնշման գործիք։ Իմ դեպքն այդ դեպքը չէ, եթե վնասում ես Վահագն Չախալյանին, ուրեմն՝ պատրաստ եղիր պատասխանատվություն կրելու՝ այսօր, վաղը և ընդմիշտ։
 
Այս մարդիկ իրենց թույլ են տվել մտնել քաղաքականության մեջ և Ինեկոբանկը վերածել գործիքի։ Մենք ստիպված և իրենց և բանկը կվերադարձնենք իրենց լիազորությունների շրջանակ»,- գրել է Չախալյանը։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus