«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Cat Radio-ին տված հարցազրույցում պատմել է, թե որքան դժվար էր իր համար կատալոնական ակումբում։ Իսպանացին դա անվանել է «առանց կասկածի՝ ամենադժվար աշխատանքը»։
Պեպը շեշտել է, որ այն ժամանակ, երբ այլ ակումբներ կարող են բախվել արտաքին խնդիրների հետ, «Բարսելոնայում» ամենացավոտ հարվածները գալիս են հենց ակումբի ներսից։
Գվարդիոլան նշել է, որ «Բարսայում» միշտ բարձր չափանիշներ են. «Սա մեծ ակումբ է։ Մենք տարիներ շարունակ հաղթում էինք առաջնությունում և գավաթում, բայց ակումբը անհաջողակ էին համարում, քանի որ մենք դուրս էինք գալիս միայն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ»։
Խոսելով ակումբի քաղաքականության մասին՝ Գվարդիոլան ասել է. «Բարսելոնայում ընթանում են մի քանի պատերազմներ, և դուք պետք է ընտրեք, թե դրանցից որի մեջ եք ներգրավվելու։
Սակայն իրականում կա միայն մեկ պատերազմ, որին պետք է մասնակցեք՝ ամեն օր համոզել խաղացողներին, որ հաղթելու եք շաբաթ, չորեքշաբթի, շաբաթ, չորեքշաբթի և այսպես շարունակ»։