Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին (լուսանկար, տեսանյութ)

Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում  տեղի ունեցած «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխության շրջանակներում Fastex-ն արժանացել է «Մշակույթի պահպանում․ բիզնեսի աջակցությունն արվեստներին և համայնքին» մրցանակին։ Fastex-ի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ ուրախությամբ են առաջադրել Fastex-ին․ «Դեռևս 2023 թ․-ին կնքվել էր հուշագիր, որի շրջանակում Fastex-ի աջակցությամբ իրականացվել էին մի շարք միջազգային փառատոններ, թատերահամերգային միջոցառումներ, երաժշտական իրադարձություններ։ Ողջունելի է, որ Fastex-ն իր  սոցիալական և կորպորատիվ պատասխանատվությունը տեսնում է նման նախաձեռնությունների կողքին կանգնելով», - ասել է նա։

Բացման արարողությանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀԲԸՄ-ի նախագահ Վասկեն Յակուբյանը և մշակութային ռազմավար, «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը։

Միջոցառման առաջին հատվածում ներկայացվել է «Թվային հարթակներ արվեստի ապագայի համար» թեմայով զեկույցը, ինչին հաջորդել է «Քրեաթիվ Լաբ» հետազոտական և խորհրդատվական կենտրոնի հիմնադիր տնօրեն Ռագնար Սիլիի ելույթը։ Ոլորտային կարևոր հարցերի քննարկումներն ամփոփվել են երկու պանելային քննարկումների ընթացքում, իսկ միջոցառման վերջնամասում կայացել է ԱՍԱ «Բիզնեսն արվեստին» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Fastex-ն ստացել է մրցանակ։

Հիշեցնենք՝ Fastex-ն այս տարի հովանավորել է մի շարք մշակութային կարևոր նախագծեր, մասնավորապես՝ Fastex-ի AKNEYE նախագիծն աջակցել է Փարիզում Երվանդ Քոչարի 125 ամյակին նվիրված ցուցահանդեսին, Վենետիկի 60-րդ միջազգային բիենալեի հայկական տաղավարին և բիենալեի շրջանակում Սարյանի ցուցադրության 100-ամյակին նվիրված միջոցառման կայացմանը։ Իրականացվել են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ միջոցառումներ։

Fastex-ը, հավատարիմ մնալով մշակույթի և ժամանակակից արվեստի զարգացմանն ուղղված իր առաքելությանը, շարունակական աջակցություն կունենա տարատեսակ երաժշտական փառատոններին և  արվեստի տարբեր ցուցահանդեսներին՝ այս կերպ  բարձրացնելով ոլորտի կենսունակությունը և ձևավորելով կայուն զարգացող համայնք:

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus