Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հավաստիացնում ենք՝ մինչև հաղթանակի օրը ամուր կկանգնենք մեր ռուս ընկերների կողքին. Հս. Կորեայի ԱԳ նախարարը՝ Լավրովին

ԿԺԴՀ-ն չի կասկածում ուկրաինական հակամարտությունում Ռուսաստանի հաղթանակի հարցում և ամուր կկանգնի ռուս ընկերների կողքին. այս մասին ասել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Չոյ Սոնգ Հին: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Մենք ոչ մի կերպ չենք կասկածում, որ Ռուսաստանի Դաշնության հարգարժան նախագահ Վլադիմիր Պուտինի իմաստուն ղեկավարությամբ ռուսական բանակն ու ժողովուրդը, անշուշտ, մեծ հաղթանակի կհասնեն ինքնիշխան իրավունքները և պետության անվտանգությունը պաշտպանելու իրենց սուրբ պայքարում։ Եվս մեկ անգամ հավաստիացնում ենք, որ մինչև հաղթանակի օրը մենք միշտ ամուր կկանգնենք մեր ռուս ընկերների կողքին»,- ասել է Չոյ Սոնգ Հին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ երկրի ղեկավար «Կիմ Չեն Ընը կարգադրել է աջակցել ռոսւական բանակին:

«Կիմ Չեն Ընը կարգադրել է, որ մենք, առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու, հետևողականորեն և հզոր կերպով կաջակցենք ռուսական բանակին և ռուս ժողովրդին իրենց սուրբ պատերազմում»,- ասել է Չոյ Սոնգ Հին:

Լավրովը ռազմավարական խորհրդակցություններ է անցկացրել Հյուսիսային Կորեայի արտգործնախարար Չոյ Սոն Հիի հետ: 

Լավրովի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները «աննախադեպ մակարդակի են հասել»: Նա նաև շնորհակալություն է հայտնել Փհենյանին Ուկրաինայի շուրջ իրավիճակի վերաբերյալ դիրքորոշման համար։

«Վերջին մի քանի տարիների ընթացքում մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի՝ նախագահ Պուտինի և Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի հատուկ ուշադրության շնորհիվ», - ասել է ռուս նախարարը։

Լավրովն ասել է, որ երկու երկրների զինվորականները սերտ համագործակցում են։ Նա ակնկալում է, որ բանակցություններում կձևավորվի ընդհանուր ըմբռնում Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի իրականացման վերաբերյալ։ Նրա կարծիքով՝ այս համաձայնագիրը նախատեսված է Եվրասիական մայրցամաքում կայունացնող դեր խաղալու համար։

«Շատ սերտ կապեր են հաստատվել երկու երկրների զինվորականների միջև և անվտանգության ծառայությունների գծով։ Սա նաև թույլ է տալիս մեզ լուծել այնպիսի խնդիրներ, որոնք գործնականում կարևոր են մեր և ձեր քաղաքացիների անվտանգության համար»,- նշել է Լավրովը։

Պուտինը և Կիմ Չեն Ընը հունիսի 19-ին ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի նախագիծը։ Պետդուման փաստաթուղթը վավերացրել է հոկտեմբերի 24-ին։ Այն ենթադրում է, որ երկրները պարտավորվում են անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել երկրներից մեկի վրա զինված հարձակման դեպքում։

Այժմ Արևմուտքը և Ուկրաինան պնդում են, որ Հյուսիսային Կորեան հազարավոր զինծառայողներ է ուղարկել ՌԴ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus