Հելոուինն արևմտյան շոու բիզնեսի աստղերի ամենասիրելի տոներից է, որի ժամանակ նրանք ներկայանում են ամենահամարձակ և անսպասելի կերպարներով: Երբեմն այդ կերպարներն այնքան բարդ ու անսովոր են լինում, որ առաջին հայացքից դժվար է հասկանալ՝ ով է թաքնված տվյալ կերպարի տակ:
Daily Mail պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է՝ ինչպես են աստղերը պատրաստվել այս տարվա Հելոուինին:
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ներկայացել է լսնամաշկ ալիգատորի կերպարով
Մոդել Իրինա Շեյքը ներկայացել է Լարա Քրոֆթի կերպարով
Դերասանուհի Գվինեթ Փելթրոուն՝ վհուկի կերպարում
Մոդել Հայդի Քլումը՝ այլմոլորակայինի կերպարում
Երգչուհի Նիքոլ Շերզինգերը՝ սարսափ ֆիլմերին բնորոշ կերպարում
Երգչուհի Գվեն Ստեֆանին՝ Սպիտակաձյունիկի կերպարում