Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հաստատել է իր ղեկավար Յահյա Սինվարի սպանությունն Իսրայելի հարվածի հետևանքով, գրում է Al Jazeera-ն:
Ելույթ ունենալով հեռուստատեսային ուղերձով՝ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Խալիլ Հայյան ասել է, որ Սինվարը «իր կյանքը զոհաբերել է պաղեստինցիների ազատագրության գործին»:
«Նա մահը դիմավորել է քաջ կանգնած, գլուխը բարձր, զենքը բռնած, կրակելով մինչև վերջին շունչը, մինչև կյանքի վերջին պահը։ Սինվարն իր ամբողջ կյանքն ապրել է որպես սուրբ մարտիկ: Դեռևս վաղ տարիներից նա պայքարին մասնակցել է որպես դիմադրող մարտիկ», - ասել է Խալիլ Հայյան:
Նա հավելել է, որ Գազայի հատվածում պահվող իսրայելցի գերիները չեն վերադառնա այնքան ժամանակ, մինչև Իսրայելը չդադարեցնի իր հարձակումները Գազայի վրա և դուրս չբերի իր ուժերը պաշարված անկլավից: