Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանում խորհրդարանական ընտրություններ լինելու դեպքում հարցվածները հիմնականում կընտրեին ՔՊ-ին, ԲՀԿ-ին և «Հայաստան» դաշինքին. սոցհարցման արդյունքներ

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է հանրային կարծիքի իր ուսումնասիրությունը:  Իրականացված հարցման համաձայն՝ եթե Հայաստանում հաջորդ կիրակի խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա  20 տոկոսը կընտրեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ին, 2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքին:

Տվյալները հավաքագրվել են 2024 թվականի սեպտեմբերի 13-25-ը իրականացված հեռախոսային հարցազրույցների միջոցով:  Հարցումն իրականացվել է մոտ 1,503 մարդու շրջանում, որոնք եղել են և Հայաստանի քաղաքացիներ, և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնք այժմ բնակվում են Հայաստանում: 

Ըստ հարցման արդյունքների՝ 16 տոկոսը քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 4 տոկոսը՝ Արարատ Միրզոյանին, 4 տոկոսը՝ Արամ Զավենի Սարգսյանին, 2 տոկոսը՝ Ալեն Սիմոնյանին, 2 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանին: Հարցվածների 61 տոկոսը նշել է, որ ոչ ոքի չի վստահում:

Թե որ կուսակցությանը կամ դաշինքին կընտրեին քաղաքացիները, եթե հաջորդ կիրակի անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, հարցվածների 20 տոկոսը պատասխանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, 2 տոկոսը՝ «Իմ քայլը» դաշինքին, 2 տոկոսը՝  «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, 2 տոկոսը՝ Դաշնակցությանը, 1 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus