Добавить новость
World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լոռիում բախվել են 2 «Mercedes». կան տուժածներ

Հոկտեմբերի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան և Ն. Աճեմյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Արսեն Արամյանի վարած «Mercedes» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Հովհաննես Դանիելյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Հ. Դանիելյանը և Ա. Արամյանի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 29-ամյա Գրիշա Մնացականյանը և 26-ամյա Կարեն Գևորգյանը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:  

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել մեքենաներից մեկի գազաբալոնի փականը, ապա վարորդներից Հ. Դանիելյանին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Վարորդներից Հ. Դանիելյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, ոստիկաններն ու քննիչներն էլ կասկածներ են ունեցել, որ նա եղել է ոչ սթափ, ինչի համար էլ քննիչի որոշմամբ հիվանդանոցում արյան նմուշ է վերցվել՝ սթափությունը ստուգելու համար, իսկ Ա. Արամյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:  

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus