ՀՀ ԱԳՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել Ստամբուլում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
«Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվել են շարունակել ջանքերը պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ:
Կողմերը գնահատել են Թուրքիայի հյուրընկալությունը»,- հայտնում են ԱԳՆ-ից։
The post Բայրամովն ու Միրզոյանը պայմանավորվել են շարունակել ջանքերը Խաղաղության պայմանագրի վերջնականացման և սեղմ ժամկետներում կնքման ուղղությամբ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.