Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Լիբանանում 1 օրում Իսրայելի հարվածներից զոհվել է 45 մարդ. «Հեզբոլլահ»-ը կրկին հրթիռակոծել է Իսրայելի տարածքը

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մեկ օրվա ընթացքում ամբողջ երկրի տարածքում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է 45 և վիրավորվել 179 մարդ, հայտնում է Аl Jazeera-ն։

Ընդհանուր առմամբ, Լիբանանում զոհվածների թիվը հասել է 2,412-ի, վիրավորներինը՝ 11,267-ի. այս ամենը տեղի է ունենում լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման և Իսրայելի միջև շարունակվող մարտերի հետևանքով:

Մինչդեռ Times of Israel-ը հայտնում է, որ Լիբանանի տարածքից 15 հրթիռ է արձակվել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Հրթիռներից մի քանիսը որսացել են ՀՕՊ համակարգերը, մի քանիսն ընկել են Իսրայելի տարածքում։ Հրթիռակոծության հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նախօրեին Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Լիբանանի հարավում իր երկրի ներխուժմամբ սկսված ռազմական գործողությունը, որի թիրախում լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումն է, կտևի ևս մի քանի շաբաթ:

Սեպտեմբերի 23-ին Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հյուսիսի նետեր» գործողության մեկնարկի մասին։ Հոկտեմբերի 1-ին Իսրայելի պաշտպանության բանակը հարձակողական գործողություն է սկսել երկրի հարավում։ Գործողության նպատակն է վերացնել «Հեզբոլլահ»-ի սպառնալիքը՝ 60,000 տարհանված իսրայելցիներին հյուսիսի սահմանային բնակավայրեր անվտանգ վերադարձնելու համար։

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus