Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հինգ տարում բացահայտվել է պետական դավաճանության 28 դեպք. ԱԱԾ տնօրեն

2019–2024թթ. բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը 2019–2024թթ հանցավորության վիճակի  վերաբերյալ խորհրդարանական լսումներում: 

Նա նշեց, որ նշված ժամանակահատվածում ԱԱԾ–ի կողմից իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակներում: «Բացահայտվել է սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված 86 հանցագործություն, որից պետական դավաճանության 28 դեպք՝ զուգորդված լրտեսությամբ, ինչպես նաև լրտեսության 2 դեպք, կազմակերպված հանցավոր խմբավորումների և քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ՝ 77 հանցագործություն, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի ու առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված 170 հանցագործություն, թմրանյութերի և հոգեմետ նյութերի անօրինական շրջանառության 295 հանցագործություն»,–ասաց Աբազյանը: 

Միաժամանակ 2019–2024թթ ընթացում ԱԱԾ–ի կողմից ՀՀ իրավապահ այլ մարմիններին են փոխանցվել ծառայության գործունեության ընթացքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ շուրջ 8000 տեղեկություններ, որի հիման վրա քննչական մարմինների կողմից նախաձեռնվել է 2350 քրեական վարույթ: 

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ միայն 2024–ին կանխվել է շուրջ 2 մլն կիբերհարձակման փորձ: 

The post Հինգ տարում բացահայտվել է պետական դավաճանության 28 դեպք. ԱԱԾ տնօրեն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus