2024 թվականից հունվարից մինչ օրս զինվորական ծառայության հետ կապված մահերի թիվը 26 է, որից 5-ը՝ ինքնասպանության և ինքնասպանության հասցնելու դեպքեր են, այսօր խորհրդարանում հայտնեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Չհամաձայնելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի դիտարկմանը, որ բանակում խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճը «սարսափեցնող հանգամանք է», և այս իշխանության օրոք բանակում զոհերը դարձել են ուղղակի վիճակագրություն, գլխավոր դատախազը ներկայացրեց նաև այս տարվա...