Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը Հյուսիսային Մակեդոնիայի հետ Ազգերի լիգայի շրջանակում վաղը կայանալիք խաղից առաջ խոսել է մեր ընտրանու հարձակվող Էդուարդ Սպերցյանի մասին, որը Ֆարերյան կղզիների հավաքականի հետ վերջին խաղը բաց է թողել վնասվածքի պատճառով:
«Սպերցյանը պատրաստվում է խաղին: Նա մեջքի հետ կապված խնդիրներ ունի: Իմ որոշումն էր նրան Ֆարերյան կղզիների հետ խաղին չտանելը: Սպերցյանը ցանկանում էր խաղալ, մեջքի բլոկադա անել, ցավազրկողներ ընդունել ու խաղալ, բայց ես արգելեցի նրան, քանի որ ֆուտբոլիստի առողջության հարցում չեմ կարող ռիսկի դիմել: Նա դեռ երկար կխաղա: Վաղն առավոտյան որոշում կկայացնենք՝ արդյոք Հյս. Մակեդոնիայի հետ խաղին Սպերցյանը կմասնակցի՞, թե՝ ոչ: Եթե առողջության հետ կապված խնդիրներ ունենա, չի խաղա»,- ասել է Պետրակովը: