Добавить новость


World News


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մենք ձգտում ենք վերջնականացնել խաղաղության պայմանագիրը, կարողություններ ձեռք բերելը պաշտպանությունը կազմակերպելու համար է. ԱԽ քարտուղար

Ապաշրջափակման կոնտեքստում ցանկացած միջանցքային տրամաբանության քննարկում հավակնություն է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ։ Ապաշրջափակման սկզբունքները ՀՀ-ի համար հայտնի են, դրանք՝ փոխադարձության և հավասարության սկզբունքներն են: Այս մասին ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor.am-ին տված հարցազրույցի ընթացքում:

«Ապաշրջափակում կարող է տեղի ունենալ միայն, եթե ենթակառուցվածքները գտնվում են տվյալ պետության վերահսկողության տակ․ Հայաստանի դեպքում դա Հայաստանի իրավազորության շրջանակներում ապաշրջափակում իրագործելն է։ Սրանք են այն շրջանակը, որ հնարավոր է՝ ապաշրջափակում տեղի ունենա։ Մնացյալ այլ դեպքերում, բնականաբար, ապաշրջափակում տեղի չի ունենա»,- ընդգծել է նա:

Ադրբեջանն այդպես էլ չի՞ համաձայնվում միջազգային պահնորդական կազմակերպության ներգրավմանն ապաշրջափակման հարցում՝ փոխադարձության սկզբունքով, որպեսզի նրանք ներկա գտնվեն ոչ միայն ՀՀ-ով տեղաշարժվելիս, այլև՝ Նախիջևանի տարածքում, հարցին պատասխան Գրիգորյանը նշեց. 

«Ապաշրջափակումն այն մասին է, որ և՛ ՀՀ-ի, և՛ Ադրբեջանի տարածքներում պետք է անվտանգության երաշխիքներ լինեն։ Հայաստանը պատրաստ է ներգրավել այլ ինստիտուտներ՝ միայն փոխադարձության սկզբունքով։ Այսինքն, փոխադարձությունը և հավասարությունը ևս կարևոր սկզբունքներ են։ Այս հարցում դեռևս չենք կարողացել համաձայնության հասնել»:

Ադրբեջանի ներքին աուրան այն մասի՞ն է, որ նրանք չունեն որևէ մոտիվացիա խաղաղության պայմանագիր կնքելու, հարցին պատասխանելով՝ ԱԽ քարտուղարն ասաց.

«Մենք ունենք խաղաղության պայմանագիր կնքելու մոտիվացիա և փորձում ենք առաջ մղել, որպեսզի վերջնականացնենք խաղաղության պայմանագիրը, և մենք տեսնում ենք բազմաթիվ գործընկերներ, որոնք ուզում են տեսնել այս խաղաղության պայմանագիրը վերջնականացվի»:

«Հայաստանն ամեն ինչ անելու է՝ ցանկացած հարձակման դեպքում պաշտպանվելու։ Եվ Հայաստանը միայն կարողություն է ձեռք բերում՝ պաշտպանություն կազմակերպելու նպատակով։ Սցենարները կարող են տարբեր լինել, կարող է այս պահին մենք բոլոր սցենարներին պատրաստ չենք, բայց մեր ջանքերն ուղղված են նրան, որ մենք ունենանք բավարար կարողություն բոլոր վտանգները չեզոքացնելու համար։ Եվ սա շարունակական աշխատանք է։ ՀՀ-ն շարունակում է իր կարողությունները զարգացնել, որպեսզի պատրաստ լինի հնարավորինս շատ սցենարների՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու»,- ընդգծել է Գրիգորյանը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media










Топ новостей на этот час

Rss.plus