«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ժամանակի հետ ավելի ռեգիոնալ իմաստից ձեռք է բերում համաշխարհային նշանակություն: Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ հայտնել է Փաշինյանը՝ մանրամասնելով, թե որն է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը և նշանակությունը:
«Մենք մեր տարածաշրջանում Հայաստանի սահմանների 70 և ավելի տոկոսում ունենք անշարժ վիճակ, մեր սահմանները չեն ծառայում ապրանքների հոսքը ապահովելու գործին: Նախագծի իմաստն է, որ ՀՀ-ն տրամադրի իր տարածքները և իր ներդրումն ունենա այդ տնտեսական հսկայական հոսքերի սպասարկման առումով:
Ըստ վարչապետի՝ հիմնական գաղափարն է, որ Հայաստանը ապրանքների և ծառայությունների մատուցման ճանապարհին առաջարկի իր ծառայությունները։
«Նախագիծը Հայաստանի Հանրապետության շահագրգռությունների կիզակետում է:
Այն պոտենցիալ ենթակառուցվածքային հնարավորությունները, որ ունի ՀՀ-ն, այդ պոտենցիալ հնարավորությունների 70 տոկոսը չի օգտագործում:
Այս նախագիծը կարող է լինել բարեբախտություն մեր տարածաշրջանի համար՝ ստեղծելով տնտեսական նախադրյալներ անվտանգության և կայունության համար»,-ասել է Փաշինյանը: