Ատլանտայն օվկիանոսում ձևավորված և չորքեշաբթի ԱՄՆ-ի արևելյան ափ հասած «Միլթոն» փոթորիկը, որն արդեն հասցրել է թուլանալ ու փոխելով ուղղությունը՝ շարժվել դեպի օվկիանոս, դարձել է 14 մարդու մահվան պատճառ, հայտնում է nbcnews.com-ը:
Ընդհանուր առմամբ, շուրջ 11 միլիոն մարդ հայտնվել էր հեղեղումների վտանգի տակ, իսկ երեկ գրանցվել են ռեկորդային թվով տորնադոներ, որոնք մեծ վնաս են հասցրել:
Ֆլորիդայում ավելի քան 2,6 միլիոն բաժանորդ առանց էլեկտրաէներգիայի է մնացել՝ ըստ PowerOutage.us-ի:
Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ փոթորկի հետևանքով տուժած տարածքներում նախապես տեղակայել է հազարավոր դաշնային ծառայողների, այդ թվում՝ առափնյա գվարդիայի ավելի քան 1000 անդամի, որպեսզի նրանք օգնեն պայքարել փոթորկի հետևանքների դեմ: