Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը. պատճառը նրա արտասահմանյան այցերն են, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ: Սահմանադրության խախտումը կարող է հիմք դառնալ իմփիչմենթի համար։
Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայնը, սակայն իշխող կուսակցությունն ունի 84 ձայն։