Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի շրջանակներում հոկտեմբերի 10-ին արտագնա խաղում ուժերը կչափի Ֆարերյան Կղզիների ընտրանու հետ, իսկ երեք օր անց Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կյուրընկալի Հյուսիսային Մակեդոնիային: Այդ հանդիպումներին ընդառաջ հոկտեմբերի 6-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն|Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկող նախապատրաստությանը հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հրավիրել է 24 ֆուտբոլիստի: Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ-«Նոա», Արսեն Բեգլարյան-«Արարատ-Արմենիա», Հենրի