Հոկտեմբերի 3-ին, ժամը 12:15-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի հարկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդանանց փողոցի թիվ 43/1 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել արտահոսքի հետևանքով կուտակած գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։29-ին, մարվել՝ 12։44-ին։ Այրվել է գույքը։