Ես Ռուբեն Վարդանյանին լավ ճանաչում եմ մոտ 25 տարի և կարող եմ պատասխանել, թե ով է Ռուբեն Վարդանյանը: Այս մասին «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսի ժամանակ, որի ընթացքում հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը, ասաց հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:
«Նրա մասին տեղեկությունները, որ ունեմ, բացառապես իր ընտանիքից են, որովհետև Բաքու արտոնել է կարճ խոսակցություններ Վարդանյանի հետ: Այդ խոսակցությունների ժամանակ սահմանափակ ձևով ինքը բացատրել է իրավիճակը և մտահոգությունները, որ ունի:
Անշուշտ, մենք բավականին մեծ ջանք ենք գործադրում, որ օգնենք նրա ազատ արձակմանը, աշխատում ենք իրավաբանների, միջազգային ընկերությունների հետ: Աշխարհը ցինիկ է դարձել ինչ-որ առումով, մի կողմից ասում են, որ կարևոր է արդարությունը, մjուս կողմից էլ ասում են՝ լավ, եթե կարող ենք, խաղաղություն հաստատենք: Բայց անկարելի է անարդարության վրա հիմնված խաղաղություն ունենալ:
Բոլորն էլ մեզ ասում են, որ շատ լավ գիտեն, որ խաղաղություն չի լինելու, եթե արդարություն չհաստատվի: Վստահ եմ, որ կառավարությունը աշխատում է, որ մեր բանտարկյալներն ազատ արձակվեն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Ռուբեն Վարդանյանի հասցեին արված վերջին հայտարարություններին, Աֆեյանն ասաց. «Վստահ եմ այդ կասկածները հյուսիսային երկրներին են ուղղված, ոչ թե Ռուբենին, նա պարզապես միջնորդ դարձավ և իմանալով, որ վտանգի տակ է դնում իրեն, Արցախ գնաց, որ օգնի ժողովրդին»,- ասցա Նուբար Աֆեյանը: