Սեպտեմբերի 18-ին Բրատիսլավայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սլովակյան կողմից՝ Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Մարեկ Էշտոկը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Սլովակիայի միջև առկա հարաբերությունները և համագործակցության հեռանկարները։ Երկուստեք ընդգծվել է համագործակցության